Երաժշտական տեսարան։ Հայ կոմպոզիտորների հնչյունները և Սարյանի գույները
Ֆրանսիա և ԱՄՆ նախատեսվող հյուրախաղերից առաջ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը Երևանում կհանդես գա «Երաժշտական տեսարան» համերգային ծրագրով, որում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժոր Սիպան Օլահի ղեկավարությամբ։
Համերգը նվիրված է հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Երաժշտության կողքին հանդիսատեսը կվայելի նաև Սարյանի յուրահատուկ արվեստի աշխարհը՝ նրա կտավների կրկնօրինակների ցուցադրության միջոցով։
Մենակատարներ
- Հայարփի Եղիկյան։ սոպրանո (Միացյալ Թագավորություն)
- Աստղիկ Վարդանյան։ ջութակ
- Սոնա Բարսեղյան։ դաշնամուր
- Աշոտ Ղարիբյան։ թավջութակ
Ծրագրում կհնչեն Ղազար Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։
Ջերմորեն սպասում ենք ձեզ Կոմիտասի կամերային երաժշտության տանը։