Հայ կոմպոզիտորների հնչյունները և Սարյանի գույները

Wednesday, September 30, 2026 19:00

Երաժշտական տեսարան։ Հայ կոմպոզիտորների հնչյունները և Սարյանի գույները
Ֆրանսիա և ԱՄՆ նախատեսվող հյուրախաղերից առաջ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը Երևանում կհանդես գա «Երաժշտական տեսարան» համերգային ծրագրով, որում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժոր Սիպան Օլահի ղեկավարությամբ։

Համերգը նվիրված է հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Երաժշտության կողքին հանդիսատեսը կվայելի նաև Սարյանի յուրահատուկ արվեստի աշխարհը՝ նրա կտավների կրկնօրինակների ցուցադրության միջոցով։

Մենակատարներ

  • Հայարփի Եղիկյան։ սոպրանո (Միացյալ Թագավորություն)
  • Աստղիկ Վարդանյան։ ջութակ
  • Սոնա Բարսեղյան։ դաշնամուր
  • Աշոտ Ղարիբյան։ թավջութակ

Ծրագրում կհնչեն Ղազար Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Էդգար Հովհաննիսյանի, Արամ Խաչատրյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։

Ջերմորեն սպասում ենք ձեզ Կոմիտասի կամերային երաժշտության տանը։

Գնել տոմսեր