English | Armenian
Գտեք մեզ:

hhmshakuit

text-blog-img

1

1

1

Biography

Վահան Մարտիրոսյան ՀՀ Վաստակավոր արտիստ


Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի (ՀՊԿՆ)

գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժոր


1996թ.-ին ավարտելով  Փարիզի կոնսերվատորիան, Վահան Մարտիրոսյանն այսօր Հայաստանի Պետականկան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, միաժամանակ նաև Կաենի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

 

Մարտիրոսյանը (որպես մշտական դիրիժոր) պարբերաբար ղեկավարում է բազմաթիվ նվագախմբեր, որոնց շարքում են Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Պրահայի ֆիլհարմոնիկ, NHK սիմֆոնիկՃապոնիայի ֆիլհարմոնիկ, Nordwestdeutsche Philharmonie, Կանսայի ֆիլհարմոնիկ, Սևիլիայի Real Orquestra Sinfonica Pays de Loire ազգային, Հայաստանի  ֆիլհարմոնիկ, «Ամալգամ», Չեխիայի մենակատարների կամերային, Լիբանանի ֆիլհարմոնիկ, Դուեի և Կաննի, Թուլոնի օպերայի,  Նովոսիբիրսկի կամերային նվագախմբերը ...

Վահան Մարտիրոսյանը պատիվ է ունեցել համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի  մենակատարների հետ, ինչպիսիք են՝  Ի. Գիտլիսը, Ա. Մարկովը, Վ. Սվերդլով-Աշքենազին, Դ. Պոպպենը, Ս. Ռուսևը, Բ. Անժերերը, Խ. Ֆիլիպսը, Լ. Վոգտը, Կ. Վ. Պեկը, Ռ. Գալիանոն, Վ. Պոստնիկովան, Դ. Կաշիմոտոն, Ս. Նակարյակովը, Գ.Հոֆմանը, Ա. Չաուշյանը, Ռ. Պիդուն, Ա. Սումմը,  Ա. Գինդինը , Ի. Չետուևը, Պ. Լեշչենկոն, Ա. Վասսը, Ժ. Ռուվյեն, Ժ.Մ. Ֆիլիփս-Վարժապետյանը, Տրիո Վանդերեր, Ֆ. Մոնդելչին, Ժ.Կ. Պենտյեն, Մ. Կոպեն,         Ռ. Արոդակին, Ն. Դոտղիկուղը, Ս. Բեշին, Ժ. Տուվղոն, Ս. Մ. Դըգան, Ե. Ռոզանովան, Ռ. Դոգարեյը, Ա. Կազալե...

Որպես դիրժոր Վահան Մարտիրոսյանը ձայնագրել է Չայկովսկու ջութակի կոնցերտը (Stéphanie-Marie Degand, Caen Orchestra) և Ֆլորենտին Մյուսլանի Սիմֆոնիա N 1-ը (Հայաստանի պետական կամերային նվագախումբ), որոնք թողարկվել են 2012-13թ.-ին:

 

Լինելով նաև ճանաչված դաշնակահար` Մարտիրոսյանը հաճախ համատեղում է իր երկու տարերքը` ելույթ ունենալով որպես դաշնակարար միաժամանակ ղեկավարում է նվագախումբը` դաշնամուրի առջև նստած: (Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Գրիգ, Շոստակովիչ ...):

 

Որպես դաշնակահար հանդես է գալիս  այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Պաավո Յարվին, Յատուկա Սադոն, Ջոն Աքսելրոդը, Յուրի Արոնովիչը ...